Ռումինիայի վիզա ստանալը
- Վիզա 90 օրով, հետագա 2 տարով կացության թույլտվության դիմում;
- Փաստաթղթերի պատրաստման ժամկետները` 4-6 շաբաթ:
Մենք Ձեզ կօգնենք`օրինական հիմունքներով, ձեռք բերել Ռումինիայի քաղաքացիություն սկսած 12 ամսվանից:
Վստահեք «ՄԻԼԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերության իրավաբաններին` ձևակերպելու Е-2 տիպի վիզա, որը Ձեզ հնարավորություն կտա առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպայով և ԱՄՆ-ով:
Ռումինիայի քաղաքացիություն ձևակերպելու ծրագրեր
1. Քաղաքացիություն` ներդրումների համար
Գործնականում սա բավականին բարդ է. պահանջվում է ստեղծել բիզնես տվյալ երկրում, ապահովել աշխատանքային տեղեր և ունենալ ծանրակշիռ գումարների հաշիվ:
2. Հպատակագրում
Նման ձևակերպմամբ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է երկրում ապրել 8 տարի. ավելի քիչ ժամանակը կարող է բավարար լինել միայն Ռումինիայում ակնհայտ ձեռքբերումներ ունենալու և ծառայություններ մատուցելու դեպքում:
3. Հայրենադարձություն
Ռումինիայի «Քաղաքացիության մասին» օրենքի 11 հոդվածի (№21, 1.03.1991թ.) համաձայն` հնարավոր է ձեռք բերել քաղաքացիություն` երկրում ազգակցական արմատներ ունենալու պայմաններում Ռումինիայի քաղաքացու կորցրած կարգավիճակը վերականգնելու միջոցով: Այդ ընթացակարգը կիրառելի է հատկապես Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներից շատերի համար: Մեր իրավաբանները կանցկացնեն արխիվային հետազոտումներ և կօգնեն Ձեզ գտնելու անհրաժեշտ փաստաթղթեր:
Ռումինիայի անձնագրի առավելությունը
Առանց վիզայի այցելություններ ավելի քան 170 երկրներ և Ռումինիայի անձնագիր ունենալու այլ առավելություններ
Օրինական բնակություն և աշխատանք ԵՄ-ում
Ռումինիայի քաղաքացիները կարող են ազատ ելումուտ անել ԵՄ երկրներ, մշտական բնակություն հաստատել և օրինական աշխատանք գտնել եվրոպական ցանկացած կազմակերպությունում:
Եվրոպական կյանքի մակարդակը և սոցիալական ապահովության երաշխիքները
Եվրամիությունն իր մշտական բնակիչներին /հպատակներին/ տալիս է սոցիալական ապահովության բարձր մակարդակի երաշխիքներ, օգնում է ստանալու որակյալ բժշկական ծառայություններ, անվճար կամ զեղչային հիմունքներով սովորել եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Բիզնես, բանկային հաշիվներ, վարկեր
Ռումինիայի անձնագրով դուք կդառնաք լիիրավ քաղաքացի, կարող եք ունենալ բիզնես ԵՄ-ում, աշխատել, ձեռք բերել անշարժ գույք, եվրոպական բանկերում բացել հաշիվներ, ինչպես նաև ցածր տոկոսադրույքով ձևակերպել վարկեր:
Քայլ 1. Պայմանագրի կնքում
Մենք Ձեզ հետ կնքում ենք պայմանագիր` ծառայություններ մատուցելու համար: Պայմանագրով կամրագրվեն գործընթացի բոլոր փուլերը և վճարման կարգը: Մենք խստորեն հետևում ենք, որ մեր գործողությունները համապատասխանեն ԵՄ և ՌԴ օրենսդրությանը:
Քայլ 2. Փաստաթղթերի հավաքագրում
Քայլ 2. «ՄԻԼԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերության իրավաբանները Ձեզ կօգնեն հավաքելու անհրաժեշտ փաստաթղթերը և կասեն` ինչպես ստանալ բացակայող փաստաթղթերը, եթե Դուք նման խնդիր ունենաք:
Քայլ 3. Ռումինիա մեկնումը փաստաթղթերը հանձնելու համար
Մենք Ձեզ կօգնենք վիզայի ձևակերպման հարցում: Նույնիսկ սահմանը փակ լինելու դեպքում կգտնենք լուծում Ռումինիա հասնելու, ինչպես նաև փաստաթղթերը Ռումինիայի արդարադատության նախարարությանը հանձնելու համար:
Քայլ 4. Երդման նախապատրաստում
Դուք հնարավորություն կստանաք մասնակցելու ռումիներենի դասընթացին: Մեր ուսուցիչները Ձեզ կնախապատրաստեն Ռումինիային հավատարմության երդմանը: Լրացուցիչ կնախապատրաստենք քաղաքացիության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հարցազրույցին: Կբացատրենք բոլոր նրբությունները` կապված երդման արարողության հետ:
Քայլ 5. Քաղաքացիության վկայականի ստացում
Քաղաքցիության վկայական դուք կստանաք բոլոր փաստաթղթերի ստուգումից հետո, ինչը կտևի մոտավորապես 12 ամիս: Այդ ժամանակ կարող եք ձևակերպել միջազգային ձևաչափի ներքին փաստաթղթերը:
Քայլ 6. Ներքին փաստաթղթերի ձևակերպումը
Բոլոր փուլերում ձեզ կուղեկցեն «ՄԻԼԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերության իրավաբանները, որպեսզի գործընթացը կատարվի արագ և առանց դժվարությունների: Արդյունքում 12-18 ամիս հետո դուք ձեր ձեռքին կունենաք քաղաքացիության բոլոր փաստաթղթերը` ներքին և արտասահմանյան անձնագրերը, վարորդական իրավունք(անհրաժեշտության դեպքում):
Ի՞նչ կստանաք դուք
Հրամանը դուրս գալուց և երդում տալուց հետո դուք կստանաք Ռումինիայի Քաղաքացու վկայական: Այնուհետև «ՄԻԼԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերության մասնագետները ձեզ կօգնեն ձևակերպելու փաստաթղթերը` ԵՄ. ID քարտ (ներքին անձնագիր-բուլետին) և Ռումինիայի արտասահմանյան անձնագիր:
Ռումինիայի ներքին անձնագիր (ID քարտ կամ բուլետին)
Փաստաթուղթը պլաստիկ քարտի տեսքով է: Այն պարունակում է ինֆորմացիա` Եվրամիության քաղաքացի լինելու մասին: Անձնագիրը ստանալուց հետո դուք կստանաք օրինական կարգավիճակ, կհամարվեք լիիրավ քաղաքացի և կհավասարվեք Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ զարգացած տնտեսությամբ երկրների քաղաքացիներին:
Ռումինիայի արտասահմանյան անձնագիր (անձնագիր ԵՄ)
Սա փաստաթուղթ է, որը պարունակում է ինֆորմացիա` տիրոջ նույնականացման մասին` լուսանկար, անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, սեռը, ստորագրություն: փաստաթուղթն իր մեջ ունի միկրոչիպ, որի մեջ ներդաջված են անձնական տվյալները: Այն կրում է նաև տիրոջ էլեկտրոնային ստորագրությունը և մատնահետքերը:
Պատասխաններ` հաճախակի տրվող հարցերին
Մենք առանձնացրել ենք հարցեր, որոնք հաճախակի են ծագում Ռումինիայի և Բուլղարիայի անձնագրեր ձևակերպելու ընթացքում: Դրանք դասակարգված են ըստ բաժինների: Դուք կարող սեղմել ձեզ հետաքրքրող հարցերին և կբացեք անհրաժեշտ բաժինը:
Ընդհանուր հարցեր
- Ինչի՞ համար է հարկավոր երկրորդ անձնագիրը:
- Ռուսաստանը թույլ տալի՞ս է արդյոք երկրորդ քաղաքացիություն:
- Ինչպե՞ս կարող եմ վճարել ձեր ծառայությունների համար:
- Որ անձնագիրը ընտրել` Ռումինիայի, թե՞ Բուլղարիայի:
Ռումինիայի անձնագրի ձևակերպում
- Ի՞նչ արժե Ռումինիայի անձնագրի ձևակերպումը:
- Ինչքա՞ն ժամանակում է հնարավոր Ռումինիայի անձնագրի ձևակերպումը:
- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
- Ինչպե՞ս կարող եմ ձեզ վճարել Ռումինիայի անձնագրի ձևակերպման ծառայությունների համար:
- Ռումինիան ընդգրկվա՞ծ է ԵՄ-ում:
- Ռումինիան մտնու՞մ է ՇԵՆԳԵՆ գոտու մեջ:
- Լեզվի իմացությունը պարտադի՞ր է երդում տալու և քաղաքացիություն ստանալու համար:
- Ինչպես կարող եմ ես սովորել երդման բառերը և պատրաստվել այդ արարողությանը:
- Ռումինիան թույլ տալի՞ս է ընդունել երկրորդ քաղաքացիություն:
Ինչի՞ համար է հարկավոր երկրորդ անձնագիրը
Երկրորդ քաղաքացիություն կամ երկրորդ անձնագիր հիմնականում պահանջվում է ազատ ճանապարհորդելու կամ ներգաղթը հեշտացնելու համար: Օրինակ, Ռումինիայի անձնագիրը թույլ է տալիս առանց վիզայի այցելել 150 երկիր: Դրանից բացի, Ռումինիայի անձնագրով հնարավոր է ապրել Եվրամիության ցանկացած երկրում:
Ռուսաստանը թույլ տալի՞ս է արդյոք երկրորդ քաղաքացիություն
Այո, Ռուսաստանը թույլ է տալիս ունենալ երկրորդ քաղաքացիություն: Երկրորդ քաղաքացիության հարցերը կարգավորում են Դաշնության այնպիսի նորմատիվ փաստաթղթեր, ինչպիսիք են н № 62-ФЗ от 31.05.2002 օրենքը` «Ռոսաստանի Դաշնության քաղաքացիության» մասին և Ռոսաստանի ՆԳ նախարարության / 03.05.2018 № 267 «Անձի այլ քաղաքացիության կամ արտասահմանյան պետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի կամ մշտական բնակության այլ գործող ձևի փաստաթղթի տրման կարգի և դրա ծանուցման ձևերի հաստատման մասին» հրամանը:
Ինչպե՞ս կարող եմ վճարել ձեր ծառայությունների համար
Մենք ընդունում ենք ցանկացած ձևի վճարում, ընդ որում,բանկային քարտով(վճարման կտրոնով), բանկային փոխանցումով, առձեռն, կրիպտո արժույթով և այլն: Դուք կարող եք վճարել ձեր նախընտրած ձևով:
Որ անձնագիրը ընտրել` Ռումինիայի, թե՞ Բուլղարիայի:
Այդ երկու պետությունների անձնագրերն էլ համարժեք են իրենց անձնագրային ինդեքսներով: Նրանք թույլ են տալիս ճանապարհորդել հավասար թվով երկրներում. Բացի այդ, երկու անձնագրերն էլ թույլ են տալիս ապրել ԵՄ- ում կամ ստանալ ԱՄՆ վիզա Е2: Ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես ձեր ազգակ-ցական կապերով, սպասման ժամկետով, ձևակերպման գործընթացով և ծառայու¬թյուն¬ների արժեքով: Ընտրության հարցում ձեզ կօգնեն կողմնորոշվելու մեր փորձագետները:
Ի՞նչ արժե Ռումինիայի անձնագրի ձևակերպումը
Ռումինիայի անձնագրի ձևակերպումը EuroCardAgency կազմակերպության հետ, այդ թվում նաև ձեր ազգակցական արմատների որոնումը` դիմելու հիմնավորման համար, և լիարժեք ուղեկցումը բոլոր անհրաժեշտ ուղղություններով, սկսած փաստաթղթերի հավաքումից մինչև հանձնում, երդման արարողության նախապատրաստում, այսօրվա դրությամբ սկսվում է 8000 եվրոից: Այդ ամենը պայմանավորված է նաև լրացուցիչ տվյալներով, օրինակ, Ձեր ազգանունը, քաղաքացիությունը, ձեր ծնողների և նախնիների տվյալները`մինչև 3-րդ սերունդ, այլ անհրաժեշտ տվյալի առկայությունը կամ բացակայությունը: Այդ ծառայությունների արժեքի և վճարման միջոցների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը կարող եք ճշտել մեր մասնագետներից` հեռախոսով կամ լրացնելով ներքևում առկա բլանկը:
Ինչքա՞ն ժամանակում է հնարավոր Ռումինիայի անձնագրի ձևակերպումը
Օրենքի համաձայն Արդարադատության նախարարությունը պարտավոր է ձեր գործը պատրաստել հրամանի համար` այն հանձնելուց 5 ամիս հետո: Համավարակի հետ կապված`սպասումները էապես երկարաձգվել են մինչև 12 ամսից 2 տարի: Բարեբախտաբար, EuroCardAgency-ի իրավաբանները համագործակցության մեծ փորձ ունեն Ռումինիայի քաղաքացիության հարցերով Ազգային գործակալության հետ:Նրանք կարող են նաև դատական հայցերով բողոք ներկայացնել: Ուստի մենք հավաստիացնում ենք մեր հաճախորդներին, որ այդ ժամանակը կտևի`12-15 ամիս:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Դիմեք «ՄԻԼԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերության մասնագետին և նա ձեզ կպատասխանի, թե փաստաթղթերի ինչ փաթեթ է անհրաժեշտ:
Ինչպե՞ս կարող եմ ձեզ վճարել Ռումինիայի անձնագրի ձևակերպման ծառայությունների համար
Մենք մեր ծառայությունների համար վճարն ընդունում ենք ըստ Ռուսաստանի կազմա-կերպության պաշտոնական պայմանագրի, դրա համար էլ վճարման հիմնական միջոցը փոխանցումն է իրավաբանական անձի հաշվեհամարին:
Ռումինիան ընդգրկվա՞ծ է ԵՄ-ում
Ռումինիան 2007 թ. Հունվարից, համապատասխան պայմանագրի կնքմամբ, դարձել է Եվրամիության անդամ: 2014թ. Հանվել են Ռումինիայի քղաքացիների` աշխատանքի տեղավորմանը վերաբերող սահմանափակումները, և երկիրն ստացել է միավորված Եվրոպայի լիիրավ անդամ: Հենց այդ ժամանակից էլ Ռումինիան նախկին ՍՍՀՄի- ի քաղաքացիների համար դարձել է ամենագրավիչ ներգաղթային ուղղություններից մեկը:
Ռումինիան մտնու՞մ է ՇԵՆԳԵՆ գոտու մեջ
Ռումինիան թեև 2007 թ. հունվարից Եվրամիության անդամ է, բայց չի մտնու ՇԵՆԳԵՆ գոտու մեջ: Դա չի խանգարում ՇԵՆԳԵՆ վիզա ունեցողներին այցելել Ռումինիա, քանի որ հանրապետության կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Լեզվի իմացությունը պարտադի՞ր է երդում տալու և քաղաքացիություն ստանալու համար
Ռումինիայի քաղաքացիություն ստանալու գործընթացը նախատեսում է Ռումիներեն լեզվի իմացության ստուգում: Այդ պատճառով էլ երդման արարողու¬թյան ժամանակ Արդարադատության նախարարությունում 3-5 հարց են տալիս ռումիներեն, և հասկանալի է, որ դուք էլ պետք է պատասխանեք այդ լեզվով:
Առաջարկում ենք 2 տարբերակ, ընտրությունը ձերն է․
1. Մեր հմուտ մասնագետները կնախապատրաստեն ձեզ երդմանը, որը դուք կանցնեք ընդհանուր հիմունքներով:
2. Առաջարկում ենք հնարավորություն` երդում տալ առանց ռումիներենի իմացության, իսկ այդ ծառայության արժեքը դուք կարող եք ճշտել ձեր մենեջերի միջոցով:
Ինչպես կարող եմ ես սովորել երդման բառերը և պատրաստվել այդ արարողությանը
Երդմանը նախապատրաստվելը շատ ժամանակ չի խլում: Տեքստը բաղկացած է ընդամենը 3 տողից: Տեքստին ծանոթանալ հնարավոր է այստեղ:
Ռումինիան թույլ տալի՞ս է ընդունել երկրորդ քաղաքացիություն
Այո, Ռումինիան թույլ է տալիս ունենալ երկրորդ քաղաքացիություն առանց սահմանափակումների:
